«Դա սեր էր առաջին հայացքից». Գոհար Ավետիսյանը անկեղծացել է՝ պատմելով սիրելիի մասին

Արմատներով հայուհի Ավետիսյան Գոհարը երկրորդ ամուսնալուծությունից հետո բավականին ակտիվ է ներկայացնում իր օրն ու կենցաղը։ Նախկին ամուսնու հետ հարաբերությունների խզելու պատճառի մասին խոսելիս Գոհարը նշել է նրա անտարբերությունը։

Դեռ աշնանից Գոհարն իր հրապարակումներում ակնարկում է այն մասին, որ իր ուշադրությունը գրավել, իրեն հաճելին մատուցել փորձող տղամարդ կա կողքին։ Սիրահարների տոնն առիթ էր, որ Գոհարը բացի փակագծերը և խոսի իր նոր կողակցի մասին։

Գոհարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրա կողքին ներկայումս մի տղամարդ է, որին նա հանդիպել է նոյեմբեր ամսին։ Նրանք իրար սիրել են հենց առաջին հայացքից։ Գոհարն այդ տղամարդու կողքին իրեն իսկապես սիրված ու գնահատված է զգում։

Գոհարի հրապարակումները դեռևս թույլ չեն տալիս հասկանալ, թե ով է նրա կողքի տղամարդը։ Նա հրապարակումներում տղամարդուն կիսով չափ է ցույց տալիս, բայց այն, որ Գոհարը երջանիկ է, ակնհայտ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: