«Աներձագիս 6 տարեկան զույգ ճտերի հետ գնում ենք Դիլիջան։ Սևանի ճանապարհին․․․»

Բակուր Մելքոնյանը գրել է․ «Աներձագիս 6 տարեկան զույգ ճտերի հետ գնում ենք Դիլիջան։ Սևանի ճանապարհին Ախթամարի արձանի կողքով անցնելիս ճուտը հարցնում է. Էս ու՞մ արձանն ա, ինչի՞ են էստեղ դրել։

Դե պատմում եմ ինձ հասած լեգենդը, որ Թամարը թագավորի աղջիկ էր, ապրում էր կղզու վրա, մի աղքատ սիրեցյալ ուներ, որին թագավորը արգելել էր տեսակցել։ Դե Թամարն էլ գիշերը թաքուն կրակ էր վառում կղզու ափին ու տղան ցամաքից լողալով գնում էր իր սիրեցյալին տեսնելու։

Մի օր էլ թագավորը իմանում է էդ մասին և երբ Թամարը կրակը վառած է լինում ու երիտասարդը արդեն լճի մեջ է լինում, թագավորի վեզիրները բռնում են աղջկան ու հանգցնում են կրակը։ Դե տղան էլ կորցնելով ուղղությունը մութ լճի մեջ, ա~խ Թամար, ա~խ Թամար կանչելով խեղդվում է։

Ճտերը արանքում պարզապես հարցախեղդ արեցին, բա ի՞նչի չկարողացավ հետ լողալ, բա իրա մարմինը ուրա հիմա, բա ձկները ինչի իրան չփրկեցին, այլ կերան։ Վերջը, որ բոլոր հարցերին մի կերպ պատասխանեցի, այսինքն տակից դուրս եկա, հնչեց վերջի հարցը.

— Բա ինչի՞ տղայի արձանը չեն կանգնացրել, այլ Թամարի արձանն են կանգնացրել։

Արա դե ճիշտ ա ասում երեխեն, ախր հերոսը կարծես տղեն ա, ավելին, տուժված կողմն էլ ա տղեն, բայց կանգնացրել են թագավորի աղջկա արձանը Է, ասում եմ, բալես, էն ժամանակից ա եկել անարդարությունը, որ ավելի լավ ա լինես թագավորի աղջիկ, քան թե աղքատ լողորդ։ Մանուկների հարցերի առատությամբ լի շաբաթ֊կիրակի եմ մաղթում բոլորիս»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: