«Աբգարս չորս ամսական էր, երբ նրան տեսավ այժմ լուսահոգի հորեղբայրս․․․» հերոսացած Աբգար Նազարյանի տարդարձն է

Գեղամ Նազարյանը գրում է․ «Աբգարիս ծնունդը մի իրողություն է, որը որեւէ մեկը չի կարող գողանալ։
Աբգարս կա։ Աբգարս ու հերոս տղերքը ավելի կան, քան պատկերացնում են ոմանք։

Աբգարս ու հերոս տղերքի շնորհիվ է, որ մինչ օրս կանք ու լինելու ենք միշտ, հակառակ թշնամական քայլերի, հիվանդ կառավարման եւ չդադարող վատ կանխատեսումների։

Աբգարս միշտ ժպտում էր, ծիծաղում, երբ ընտանիքի անդամները միմյանց ֆեյսբուքով էին շնորհավորում։ Այսօր Աբգարս ինձ կհասկանա, կների ու հուսամ չի ծիծաղի վրաս։ Աբգարս չորս ամսական էր, երբ նրան տեսավ այժմ լուսահոգի հորեղբայրս։ Նայեց Աբգարին, նայեց ու ասաց` մեր ամբողջ գերդաստանին էս տղան է պահելու։

Այո, Աբգարս ու հերոս տղերքը հիմա Երկնքից մեր բոլոր գերդաստաններին ու հայրենիքն են պահում։
Աբգար, Աստծուց անսահման շնորհակալ եմ, որ քեզ ունեմ։

Հ.Գ Այսօր ժամը 16-ին Երեւանի Սուրբ Կաթողիկե, Սուրբ Աննա եկեղեցիներում (Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում) հատուկ արարողությամբ կնշենք Աբգարիս ծննդյան օրը։ Կիրանցում էլ Աբգարիս հուշարձան-խաչքարի մոտ էլ Տեր Արշավիրը հատուկ արարողություն կանցկացնի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: