Արփին ու Միհրանը մեր իրականության ամենից զբաղված ու ամենից հոգատար ծնողներից են։ Նրանք իրենց գերզբաղվածության պատճառով երբևէ չեն անտեսում իրենց միակ ու թանկ տղային՝ Ռոբերտին, որի հիմնական ուրախությունը հենց ծնողների հետ անցկացրած ժամանակն է։
Ռոբերտի հետ անցկացրած ամեն մի րոպեն ծնողների համար լուրջ իրողություն է։ Նրանք հաճախ են միաժամանակ իրենց հարթակներում տեղադրում կադրեր, որոնցում Ռոբերտի հետ են։ Լուսանկարները թե՛ Արփիի, թե՛ Միհրանի հարթակներում հայտնվում են գրեթե միաժամանակ ու նույն վայրից։
Արփին իր վերջին հրապարակմանը կցի գրել է, որ տղան իր երջանկությունն է և ինքը չի մոռանակ նրա հետ անցկացրած ամեն մի վայրկյանը, քանի որ Ռոբերտի մանկության ամեն մի վայրկյանը հիշվելու է հավերժ։
Արփիի ու Միհրանի տեղադրած վերջին կադրերից երևում է, որ ծնողներն օգտվել են ձնառատ եղանակից և իրենց տղայի հետ գեղեցիկ և հիշվող ժամանակ են անցկացրել դրսում՝ ձյան մեջ։