Փրկարարները փոքրիկ տղային ջուր տալիս շշի կափարիչից՝ նախքան նրան բեկորներից դուրս բերելը․ հուզիչ տեսանյութ

Թուրքիայում և Սիրիայում շարունակվում են ինտենսիվ փրկարարական ու որոնողական աշխատանքները, որոնք երբեմն դրական արդյունք են տալիս, քանի որ գտնվում են երեխաներ, որոնք փլատակների ներքո ողջ են մնացել։

Հերթական հուզիչ տեսանյութը Թուրքիայից է։ Այստեղ հայտնաբերվել է մի փոքրիկ, որը, ինչպես հետո է պարզվել, ազգությամբ սիրիացի է։ Երեխային գտել են Հայաթում։ Բալիկը, որ օրեր շարունակ մնացած է եղել փլատակների արանքում, տեսնելով փրկարարներին, ուրախացել է։

Փրկարարները մինչ բալիկին դուրս կբերեին փլվածքի տակից, նրան նախ ջուր են տվել։ Նրանք ջուրը շշի խցանով են տվել։ Երեխան ագահաբար կուլ է տվել ջուրը՝ դարձյալ ուրախանալով։

Երբ երեխային հանել են փլվածքի տակից, նա քիչ ժամանակ անց նույնիսկ խաղացել է իրեն փրկած մարդկանց հետ։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխան սիրիացի փախստականի զավակ է, իսկ անունը Մուհամմեդ Ահմեդի է։ Մուհամեդին փրկելու հուզիչ տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: