Տաղանդավոր ու ինքնատիպ արտիստուհի Անի Երանյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ ու ինքնատիպ արտիստուհի Անի Երանյանի տարեդարձն է։ Անին ծնունդով երևանցի է։ Իր մանկության մասին խոսելիս Անին վառ ու տխուր պահեր է հիշում, որոնք հիմնականում կապված են դպրոցական տարիներ և ընտանիքի անդամների հետ։

 

Անին դպրոցում բավակաին լրջմիտ ու հավասարակշռված աղջիկ է եղել։ Հաճախ է մասնակցել գեղեցկության մրցույթների։ Նրա ծնողների բաժանությունից հետո Անիի վրա մեծ ազդեցություն է ունեցել պապիկը, որն իր համար տղամարդու օրինակելի կերպար է։

Ավելի հասուն տարիքում Անին կապ է հաստատել նաև հայրիկի հետ, որն ունի այլ ընտանիք։ Հոր ընտանիքի հետ ջերմ կապի հիմնական «մեղավորը» Անիի մայրն է։ Անին հաճախ է հիացմունքով խոսում իր մայրիկի մասին, որը լայնախոհ ու ներողամիտ կին է։

Արդեն մի որոշ ժամանակահատված է, ինչ Անին Նահանգներում է։ Այնտեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում՝ տեղում գտնվող հայերի հետ համագործակցելով։ Անիի կյանքում հայտնվել է Մհերը, որը մեծ սիրով է խոսում Անիի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: