Տաղանդավոր երգչուհի Սոնա Շահգելդյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդավոր ու ինքնատիպ երգչուհի Սոնա Շահգելդյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Սոնան դեռ դպրոցական տարիներից սիրել է երաժշտությունն ու զբաղվել է դրանով՝ հաճախելով երաժշտական դպրոց։

Սոնան հանդես է եկել մանկական ու պատանեկան անսամբլներում, աչքի է ընկել իր հզոր ձայնային տվյալներով։ Սոնայի համար բեկումնային է եղել «Նոր Ալիք» հանրահայտ երաժշտական մրցույթում հաղթելը։

Նա զբաղվում է պրոֆեսիոնալ երգարվեստով՝ իր ձայնային տվյալներով ամեն անգամ հիացնելով իր երկրպագուներին, երգարվեստի սիրահարներին։

Սոնայի համար մեծ նշանակություն է ունեցել ընտանեկան միջավայրը, որտեղ մեծացել է նա։ Նրա ընտանիքում մանկավարժներ են եղել։

Վերջերս երգչուհին հանրայնորեն խոսեց այն մասին, որ ունի անձնական կյանք, երեխա, որը նույնպես ունի երաժշտական հակումներ։ Սոնան չի հանրայնացնում իր կողակցի մասին որևէ տեղեկություն։

Փոխարենը նա ավելի հաճախ է սկսել խոսել իր տղայի մասին, որին համարում է յուրահատուկ մարդ ու տաղանդավոր երեխա։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: