Տաղանդաշատ ու վաստակաշատ արտիստ Աշոտ Ադամյանը նշում է ծննդյան հերթական տարեդարձը։ Աշոտը ծնունդով երևանցի է։ Ավարտել է Ա․ Թամանյանի անունը կրող տեխնիկումը՝ ստանալով ճարտարապետի կրթություն։
Ավելի ուշ Աշոտը սովորել է Մանկավարժական համալսարանում՝ ստանալով ռեժիսորական կրթություն, ապա նոև Մոսկվայում է սովորել՝ ուսանելով Ռոլան Բիկովի արվեստանոցում։
Քչերը գիտեն, որ Աշոտը նաև երաժշտական նախասիրություններ ունի և ժամանակին հանդես է եկել ռոք խմբերում։ Որպես արտիստ Աշոտը դեռ ուսանողության տարիներից է ներկայացել, իսկ հատկապես մեծ հաջողություն է ունեցել Թորիկի դերակատարումից հետո։
Լինելով խոր ու մտածող անհատականություն՝ Նա իր կարծիքը հաճախ բարձրաձայնում է հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ, երբեմն հանդես գալիս համարձակ տեսակետերով։
Աշոտ Ադամյանը, լինելով օրինակելի ու գեղեցիկ ընտանիքի հայր, մեծ կարևորություն է տալիս ընտանիքի գաղափարին ու ընտանեկան արժեքներին։ Նա մեծ նշանակություն է տալիս ընտանեկան դաստիարակությանը։