Տաղանդավոր դերասանուհի Տաթև Ղազարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաթևիկ Ղազարյանը տաղանդաշատ ու վաստակաշատ արտիստուհի Արև Սանթրոսյանի երկու դուստրերից մեկն է։ Արևը երկու աղջիկ ունի՝ Տաթևն ու Շուշանը։ Երկուսն էլ թատերական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչներ են։

Տաթևը դեռևս չի հանդիպել իր կյանքի այն կարևոր մարդուն, որի հետ կցանկանար ընտանիք կազմել։ Իր տաղանդավոր ու հագեցած առօրյան Տաթևը լցնում է նաև քրոջ՝ Շուշանի տաղանդավոր զավակների հետ անցկացրած զվարճալի ու հետաքրքիր ժամանցով։

Տաթևի տաղանդի ու կարողությունների մասին նրա գործընկերները հաճախ են շեշտում։ Նա վերջերս Արտավազդ հեղինակավոր մրցանակի էր արժանացել։

Իսկ Տաթևի մայրը՝ Արև Սանթրոսյանը, կարևորում է նաև դստեր նպատակասլաց ու սկզբունքային լինելու հանգամանը։ Նա նշում է, որ հենց Տաթևի սկզբունքայնության ու խնայողությունների շնորհիվ են նրանք կարողացել տարիներ առաջ գնել բնակարան ու հրաժեշտ տալ վարձով ապրելու տառապանքներին։

Տաթևին հուզիչ գրառմամբ շնորհավորել է քույրը՝ Շուշանը՝ գրելով․ «Սիրում եմ քեզ։ Շնորհավոր ծնունդդ միակս, Քույրս, Հենարանս։

Թող որ տաղանդդ ու այն ռեալիզացնելու հնարավորությունները մեկտեղ լինեն։ Ու թող որ կատարվի քո ամենանվիրական երազանքը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: