Էմմա Մանուկյանը մեր կինոարվեստի ամենից ինքնատիպ ու տաղանդավոր կերպարներից է։ Նա տարիներ շարունակ իր ճկուն ու յուրահատուկ ոճով կերտել է կերպարներ, որոնք սիրվել են հանդիսատեսի ու հեռուստադիտողի կողմից։
Էմման ընտանիք է կազմել իր մասնագիտության ոլորտի ներկայացուցիչներից մեկի՝ Սարգսյան Վիլենի հետ։ Էմման հաճախ է խոսում իր ու Վիլենի հարաբերությունների, իրենց գեղեցիկ ընտանիքի, ընտանեկան օջախում ներդաշնակության հասնելու մասին։
Էմման միշտ պատկառանքով ու հիացմունքով է խոսում Վիլենի մասին՝ նշելով, որ նա շատ տարբեր է մյուսներից, ունի շատ խոր մտածողություն և վեր է կենցաղայնությունից։
Վիլենն ու Էմման մեծացնում են չքնաղ դստրիկի՝ Սառային։ Սառան իր նախասիրություններով շատ նման է հայրիկին ու մայրիկին․ նա նույնպես առանձնահատուկ սեր ու վերաբերմունք ունի մշակույթի նկատմամբ։
Էմման խոստովանում է, որ հաճախ է իր զբաղվածության պատճառով քիչ ժամանակ տրամադրում Սառային, որն էլ երբեմն դժգոհում է դրանից։