Վաչե Թովմասյանն առաջին անգամ խոսել է իր հրաշք ընտանիքի բաժանության և այլ ուշագրավ դեպքերի մասին

Վաչե Թովմասյանն ապրում է Նահանգներում, առաջիկայում պատրաստվում է Փասադենայում սթենդափով ներկայանալ։ Նա փորձում է նոր հումոր մատուցել իր հանդիսատեսին։

Վաչեն ասում է, որ իրեն հաճախ են քաղաքական հարցերով գրում, հարցեր են տալիս այն մասին, թե նա ինչու չի բարձրաձայնում իր տեսակետը քաղաքական իրադարձությունների ու անձանց մասին։

Նա դա պատասխանատու ու լուրջ քայլ է համարում, քանի որ այնքան չի ուսումնասիրել դաշտը, որ հանրային կարծիքով հանդես կարողանա գալ։

Վաչեն, առաջին անգամ խոսելով իր բաժանության մասին, ասում է, որ իրեն օրհնված է համարում, քանի որ կինը՝ Գայանեն, հրաշալի անձնավորություն է, բաժանությունից հետո պահում է ընկերական կապն իր հետ երեխայի լավ հոգեվիճակի համար։

Վաչեն հուզվում է, երբ խոսում է «Ոսկե դպրոց» սերիալի դերասաններից մեկի՝ Գևորգ Ջավախյանի պատերազմում զոհվելու մասին։ Վաչեի հուզիչ պատմությունների մանրամասները կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: