Արա Ավետիսյանն Ավետիսյան երգիչ հանրահայտ եղբայրներից մեկն է, որը մեծ սեր ու հարգանք է վայելում իր հայրենակիցների կողմից։ Արան շատ է ճամփորդում։ Նրա ճամփորդությունների հիմնական առիթը հայրենակիցների հրավերներն են։
Հայերը հաճախ են իրենց տոնական առիթներին հրավիրում երգիչ եղբայրներին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղի ունենում արարողոջթյունը։ Արա Ավետիսյանն իր հարթակում գրել է, որ իր սրտում մեծ տեղ ու դեր ունի հայրենիքի վիճակի մասին փաստը։
Նա շատ է մտահոգվում, երբ հայրենիքում վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում։ Երգիչն իր ապրումների մասին գրել է հետևյալը․ «Այս տարիների ընթացքում տարածությունն ու ժամանակն անկարող եղան հայրենիքիս հանդեպ կարոտս մեղմացնելու։
Սրտիս խորքում ունեմ թաքուն պահած մի երազանք, որ,իրոք, երազանք է։ Երանի մի օր արթնանամ ու իմանամ, որ խաղաղ ու ապահով է իմ Հայաստան աշխարհը՝ իմ անվերջանալի սերը՝ իմ հայրենիքը»։