Սոնա Շահգելդյանը միշտ աչքի է ընկնում բացառիկ անկեղծ, պարզ ու անպաճույճ բնավորությամբ՝ փորձելով ցույց տալ այն, ինչ կա և ցույց չտալ այն, ինչը չկա։ Սոնային ուղղված բոլոր հարցերը ստանում են անկեղծ ու ճիշտ պատասխաններ։
Երգչուհին հաճախ է հանդես գալիս սոցցանցային հրապարակումներով՝ իր վերաբերմունքն արտահայտելով հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ։ Երբեմն հայտնվում է քննադատության թիրախում, սակայն չի խուսափում դրանից։
Սոնայի հետևորդները նկատել էին, որ երգչուհին վերջին հատվածում, մասնավորապես ամուսնանալուց հետո մայրիկի ու մորաքրոջ մասնակցությամբ հրապարակումներ գրեթե չի անում։
Նրանց այս կարծիքի հետքերով Սթարնյուզը երգչուհու սոցհարթակին նամակ է գրել՝ փորձելով հասկանալ հարցի էությունը։ Սոցհարթակին ուղղված նամակին եկել է ժխտողական պատասխան։ Մասնավորապես նշվել է, որ Սոնան մշտապես կարևորում է իր մայրիկին, մորաքրոջն ու տատիկին։
Հավելենք, որ Սոնան առիթների ժամանակ ասում է, որ իրեն մայրն է օգնել տղային խնամելու հարցում։ Մանրամասները՝ կից։