Սոնա Եսայանը նոր և ուշագրավ ստեղծագործություն է ներկայացրել իր երկրպագուների դատին։ Նա այս անգամ ոչ թե պարային ստեղծագործություն, այլ ռոմանտիկ ու սիրային գործ է ներկայացրել, որի հիման վրա էլ ստեղծվել է համապատասխան տեսահոլովակ։
Ստեղծագործության երաժշտության հեղինակը Ջորջ Բրեյնշեյքերն է, իսկ տեսահոլովակի հեղինակները ռեժիսորներ Գրիգ Գևորգյանը և Վահան Եփրեմյանն են։ Հասկանալի է, որ Սոնան ստեղծագործությունը հենց սիրո տոնին ընդառաջ է պատրաստել։
«Ընդամենը մի քանի ժամ է անցել տեսահոլովակիս պրեմիերայից, արդեն բազմաթիվ նամակներ ու լավ խոսքեր եմ ստացել ու ստանում Ձեզանից։ Մերսի էսքան դրական էներգիա փոխանցելու համար։ Պաչիկներ եմ անում Ձեզ։
Հ. Գ. Ուղարկեք տեսահոլովակը ձեր ընկերներին, վստահ եմ՝ դեռ չեն հասցրել դիտել»,- գրել է Սոնան՝ բոլորին մեծ սեր մաղթելով։ Սոնայի նոր տեսահոլովակը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ հետևելով արտիստուհու խնդրանքին ու առաջարկին։