Ռոզա Լինը որոշել է աճուրդի հանել իր բաճկոնը. միայն տեսնեք` ինչու

Շաբաթներ առաջ հանրահայտ դարձած Ռոզա Լինը ելույթ էր ունեցել արտերկրում, որտեղ ներկայացել էր համարձակ ու յուրօրինակ մի պիջակով, որի հետին մասում Արցախին սատարող գրառում գրված։ Այդ քայլը և բաճկոնի գրությունը շատերի ուշադրությունն էր գրավել։

Ռոզային շատերը խրախուսեցին, շատերը հիացան նրանով, իսկ ոմանք էլ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նրա բաճկոնի հանդեպ։ Ահա Ռոզան որոշել է վաճառքի հանել այդ բավականին քննարկված բաճկոնը, որ գրավել է շատերի ուշադրությունը։

Հայտնի է նաև, թե Ռոզան ինչու է այդ քայլին գնացել։ Նա այդ բաճկոնի վաճառքի արդյունքում առաջացած գումարը տրամադրել բարեգործական նպատակների համար։ Նա իր ինստագրամյան հարթակում գրել է, որ բաճկոնի վաճառքի հասույթը տրամադրելու է Արաբկիրում գտնվող բարեգործական միությանը։

Աճուրդը լինելու է ուրբաթ օրը։ Ռոզայի այս որոշման, այս մասին տեղեկացնող հրապարակման և այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ՝ դիտելով կցված տեսանյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: