Հանրահայտ երգչուհի Քրիստինե Պեպելյանն արդեն տևական ժամանակ է, ինչ փոխել է իր կյանքն ու առօրյան՝ փոխադրվելով Նահանգներ։ Նա իր օրվա հիմնական մասը տրամադրում է իր սիրելի ու միակ տղային՝ Արեգին, որն օրերցօր մեծանում ու նորանոր կարողություններ է ձեռք բերում։
Քրիստինեն Նահանգներում առաջիկայում պատրաստվում է ելույթով հանդես գալ։ Իսկ մինչ այդ նա շարունակում է իր օրվա հիմնական մասը տղային նվիրել՝ նրա մասին պատմող հրապարակումներ անելով զուգահեռ։ Քրիստինե հերթական հրապարակումը բավականին հուզիչ է։
«Ու ինձ հետ պատահեց լավագույնը` քո մայրն եմ,արև տղաս․․․»,- գրել է երգչուհին՝ տեղադրելով իր զավակի լուսանկարը, որտեղ Արեգն իսկական արևի է նման։ Լուսանկարում երևում են նրա արտահայտիչ աչքերն ու դիմագծերը։
Քրիստինեի հետևորդները, հաստատելով մայրիկի կարծիքը որդու նկատմամբ, իրենց հերթին հավելել են, որ Արեգի բախտը նույնպես բերել է, քանի որ նա Քրիստինեի նման մայրիկ ունի։