Լուսավոր Սամվելն իր մանկությունն անց է կացրել Քասախում։ Սամվելը սիրով զբաղվել է կառատեով՝ մասնակցելով միջազգային մրցույթների ու բերելով մեդալներ։ Սամվելը մեծ ձգտում ուներ նոր բաներ սովորելու համար։
Սամվելը Մոսկվայում է սովորել՝ ստանալով ինժեներ-սահմանապահի մասնագիտություն։ Նա ցանկանում էր շարունակել իր հայրիկի մասնագիտական գիծը և դեռ սովորելու տարիներին նպատակադրվել էր Ղարաբաղում աշխատել։
Սամվելին բոլորը անմոռանալի ժպիտով են հիշում։ Սամվելն իր ընտանիքի հիմնական ապավենն ու հույսն էր։ Սամվելը զինծառայության ժամանակ հրաշալի նշանառու էր։ Նա արդյունավետ մասնակցություն է բերել քառասունչորսօրյային։
Սամվելը խիզախաբար մարտնչել է մինչև հոկտեմբերի տասնութը։ Հոկտեմբերի տասնութին նա ընկել է հերոսաբար՝ անամոք վիշտ պատճառելով ծնողներին։
Սամվելի մայրը, որ շարունակ մտքով ու սրտով Սամվելի հետ է, որոշել է նոր կյանք պարգևել ընտանիքին։ Նա լույս աշխարհ է բերել նոր զավակ՝ տղա, որը եկել է լուսավորելու Սամվելի ծնողների օրն ու կյանքը։