Սոնա Ռուբենյանը բավականին զուսպ է իր և ամուսնու մասին խոսելիս, կամ իրենց հարաբերությունները ներկայացնելիս։ Նա հազվադեպ է ամուսնու մասնակցությամբ հրապարակումներ անում։ Հատկապես տեսանյութեր քիչ է տեղադրում։
Ահա այսօր երգչուհին մի կարճ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է ամուսնու հետ մեքենայով ճանապարհ գնում։ Դրսում մութ է։ Սոնան ճանապարհին փորձում է ամուսնուն ուրախացնել ու հաճելի պահեր պարգևել։
Նա առաջարկում է երգել ու ինքն էլ սկսում է երգել՝ երգը նվիրելով ամուսնուն։ Երգը հայկական ժողովրդական երգերից է։ Երգի կատարումից հետո Սոնան առաջարկում է, որ իր միակ հանդիսատեսը ծափահարի։ Ապա փոխանցում է այն շարժումը, որն ամուսինն արել է իբրև ծափահարություն։
Սոնայի հրապարակած այս կարճ, հաճելի տրամադրություն պարգևող տեսանյութը, որտեղ երևում է նաև ամուսինների ջերմ փոխհարաբերությունը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։