Մարտինի հայրը երաժիշտ է, նվագել է։ Նա մանուկ ժամանակ երգարվեստում իրեն չի տեսել, բայց դպրոցական Վերջին զանգին նրա ելույթը ճակատագրական է եղել Մարտինի համար։ Նա Վերջին զանգի երեկոյին երգելու ժամանակ ստացել է դահլիճի ջերմ արձագանքը։
Վայելելով հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը՝ Մարտինը սկսել է հորը համոզել, որ թույլ տա իրեն երգել։ Հայրը չի ցանկացել ապրել նույն դժվարին կյանքով, բայց ամեն դեպքում չի մերժել տղայի խնդրանքը։ Հայրը 3 պահանջ է դրել որդու առաջ։
Նա նախ պահանջել է, որ որդին դառնա լավագույններից մեկը, ծառայի բանակում և ստանա բարձրագույն կրթություն։ Մարտինն ընդունել է պահանջները՝ իրականացնելով դրանք։
Մարտինը կին է ընտրել նույն ոլորտից։ Մարտինին ևս չի շրջանցել խանդի հանգամանքը, սակայն նա թույլ է տվել, որ Հռիփսիմեն երգի, քանի որ համարում է, որ Հռիփսիմեն իրենից ավելի լավ է երգում։ Մարտինի բացառիկ անկեղծ խոստովանությունները՝ կցված նյութի մեջ։