Հանրաճանաչ ու տաղանդաշատ արտիստ Հրաչյա Հարությունյանը նշում է տարեդարձը սիրո տոնին՝ փետրվարի տասնչորսին։ Նա բազում շնորհավորական գրառումներ է ստացել իր հասցեին ուղղված։
Շնորհավորողներից մեկն էլ տաղանդաշատ արտիստի միակ զավակն է՝ Սիրուշոն։ Սիրուշոն, տեղադրելով իր և հայրիկի համատեղ լուսանկարը, իր հարթակում գրել է․
«Պապ, շնորհավոր ծնունդդ։ Նա ծնվել է Սիրո օրը՝ փետրվարի 14-ին»։ Սիրուշոյի այս գրառման ներքո շատերն են ջերմ ծննդյան բարեմաղթանքներ զետեղել՝ արտիստին երջանիկ ու ստեղծագործական տարիներ մաղթելով։
Հավելենք, որ Հրաչյա Հարությունյանն արդեն տարիներ շարունակ հայկական բեմը զարդարում է իր անձնվեր ներկայությամբ։ Տարիների ընթացքում նա ապացուցեց, որ արվեստի, մասնավորապես թատրոնի անշահախնդիր ծառայողն է։
Նա մշտապես իր տեղում և դիրքում է՝ կատարելով իր աշխատանքը լավագույնս։ Հ․ Հարությունյանի կյանքն ուրախությամբ լցնողները Սիրուշոյի զավակներն են՝ երեք թոռնիկները, որոնք շատ են սիրում դերասան պապիկի հետ ճամանակ անցկացնել և լիաթոք ուրախանալ։