Հանրահայտ երգիչը սրտի կաթվածով հոսպիտալացվել է․ մանրամասներ նրա վիճակի մասին

Ռուսական էստրադայի ամենապայծառ ու էներգիայով լի ներկայացուցիչներից մեկը՝ Իգոր Նիկալաևը հիվանդանոց է փոխադրվել։ Նա հիմա էլ այնտեղ է գտնվում։ Բժիշկները նախնական հետազոտությամբ նշել են, որ երաժշտի մոտ առկա են սրտի կաթվածի նախանշաններ։

Իգորին հունվարի երեսունմեկին են հիվանդանոց փոխադրել։ Երաժիշտն ընդամենը վաթսուներեք տարեկան է։ Իգորը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի սրտաբանական կենտրոնում։ Ժամերի ընթացքում հիվանդանոցի բժիշկները հետազոտությունների արդյունքում հաստատել են սրտի կաթվածի վերաբերյալ կասկածները։

Հայտնի է նաև, որ կոմպոզիտորը դեռ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո, նա թերապիայի անհրաժեշտ կուրս է անցնում ապաքինման համար։ Նշվում է, որ հայտնի երաժիշտը մերձմոսկովյան հիվանդանոցից է շտապ օգնության մեքենայով տեղափոխվել մայրաքաղաքային հիվանդանոց։

Ռուսական որոշ լրատվամիջոցներ գրել են, որ հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը Նիկոլաևը ցավ է զգացել կրծքավանդակի շրջանում և շտապ օգնություն է կանչել, որից հետո տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: