Հայաստան. մեր օրեր․․․ անասելի զվարճալի և անսպասելի տեսանյութ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Լիլիթ Հովհաննիսյանն իր հարթակում մի տեսանյութ է տեղադրել, որը որքան զվարճալի է, նույնքան էլ անսպասելի է իր ընթացքով։ Տեսանյութի մեջ երևում են երկու երիտասարդներ, որոնք քայլում են շների ուղեկցությամբ։

Տեսախցիկն այնուհետև ֆիքսում է, թե ինչպես են երկու երիտասարդները հետ վերադառնում շենքի բակ դարձյալ նույն շների հետ, որից հետո շների թաթերից բռնում և շուրջպար են պարում։ Այս տեսարանը որքան անհավանական, այնքան իրական է։

Այս ամենը շենքի ճակատին փակցված տեսախցիկի ֆիքսման արդյունքում է հայտնվել համացանց։ Լիլիթ Հովհաննիսյանը, որ հանրայնացրել է տեսանյութը, գրել է նաև, որ դեպքը հենց Հայաստանում է տեղի ունեցել և եղել է բավականին վերջերս։

Լիլիթ Հովհաննիսյանի հանրայնացրած զվարճալի տեսանյութը, որտեղ երևում է վերը նկարագրված ծիծաղելի պատմությունը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: