Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը երեկ հայտարարեց, որ մեկնարկել է «Դիմակայում Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը»

Գոհար Բալդրյանը գրում է․ «Վերջապես իրականություն է դառնում այն, ինչի մասին բազմիցս տարբեր հարթակներում բարձրաձայնել է «Հանրապետություն» կուսակցությունը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը երեկ հայտարարեց, որ մեկնարկել է «Դիմակայում Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը»։ Նախաձեռնության մաս են կազմում ԵՄ-ն, ԵՄ անդամ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան, Եվրոպական ներդրումային բանկը և Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ Նպատակն է Սյունիքում աջակցել փոքր և միջին բիզնեսին, սոցիալական պաշտպանությանը, կրթությանը, տնտեսական դիվերսիֆիկացմանը։ ԵՄ-ն 5 տարում կիրականացնի 51 միլիոն եվրո բյուջեով մեծ ծրագիր։

Հենց այդ մասին է «Հանրապետություն» կուսակցությունը բազմիցս բարձրաձայնել՝ տնտեսական անվտանգության բաղադրիչ են արևմտյան ներդրումները Հայաստանում, հատկապես ստրատեգիական կարևորություն ունեցող մարզերում։ Ակնհայտ է, որ Սոթքի հանքավայրն արևմտյան ընկերությունները աշխատեցնեին, Ադրբեջանը չէր համարձակվի ոտնձգել արևմտյան կապիտալին։ Եթե Ամուլսարն աշխատեր, Ադրբեջանը Ջերմուկի վրա չէր գրոհի:

Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ունի երկու բաղադրիչ՝ ռազմական ու տնտեսական: Երկուսն էլ զարգացնելու համար պետք է համագործակցել Արևմուտքի հետ: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը անվտանգության, բանակ ու տնտեսություն զարգացնելու, նոր տեխնոլոգիաներ ու ներդրումներ ապահովելու համար մեկ ճանապարհ ունի՝ դեպի Արևմուտք: Հեռանկարում՝ ԵՄ անդամակցությամբ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: