Լիդուշիկի հերթական նորությունն իրեն ուշացնել չտվեց։ Երգչուհին, որի անձնական կյանքում նորություններ են եղել․ նա կարծես գտել է իր սրտի սիրուն, նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը նույնպես սիրո մասին է։
Լիդուշիկի ներկայացրած նոր ստեղծագործությունը վերնագրված է «Երկար մնա»։ Երգը Լիդուշիկի համար գրել է Արտեմ Վալտերը․ հենց նա է ստեղծագործության խոսքերի ու երաժշտության հեղինակը։ Ըդն որում, գործիքավորմամբ նույնպես նա է զբաղվել։
Լիդուշիկի ներկայացրած նոր ստեղծագործության մատուցումը տեսահոլովակի զուգակցությամբ է, որը հեղինակել է Գալուստ Հակոբյանը։ Տեսահոլովակի մեջ Լիդուշիկի հետ հանդես է գալիս մի երիտասարդ, որին այդպես էլ չենք տեսնում։
Նշենք, որ Լիդուշիկն իր հարթակում անձնական կյանքում սիրած տղամարդ հայտնվելու մասին լուրը հրապարակելիս դարձյալ նրա ամբողջական լուսանկարը չի հանրայնացրել՝ նախընտրելով չբացահայտել նրա ով լինելը։
Տեսահոլովակում նույնպես Լիդուշիկի զուգընկերը լիարժեք չի բացահայտվում։ Տեսահոլովակն ու երգը՝ կցված նյութի մեջ։