Լեգենդար երգչուհի Բելլա Դարբինյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Լեգենդար երգչուհի Բելլա Դարբինյանի տարեդարձը լրացուցիչ ու հաճելի առիթ է հիշելու և գնահատելու տաղանդաշատ ու ինքնատիպ երգչուհուն, որն ապրեց հետաքրքիր ու գեղեցիկ կյանք։

Բելլան ծնունդով վանաձորցի է, երաժշտական կրթությունը Երևանում է ստացել։ Նա շատ արագ կարողացավ կայանալ որպես ինքնատիպ երգչուհի, քանի որ ուներ յուրահատուկ ձայն ու տաղանդ։

Կարճ ժամանակ անց Բելլան ոչ միայն սեր ու հարգանք էր վայելում ոլորտի ներկայացուցիչների կողմից, այլ նաև ճանաչված էր հանրության կողմից։

Բելլայի փողոցային զբասանքները վերածվում էին համաժողովրդական սիրո դրսևորումների։ Բելլան սովորել է նաև Մոսկվայում։ Այդ ուսումնառությունը ևս վճռորոշ է եղել երգչուհու կարիերայի հետագա զարգաման համար։

Նրա ժամանակակիցները և մտերիմները հատկապես սիրով ու ծիծաղով են հիշում երգչուհու հումորները։ Նա ամենուր կարողանում էր միջավայր ու տրամադրություն ստեղծել։

Ժամանակակիցները ծիծաղով են հիշում, թե Բելլան ինչպես արձագանքեց ծեր կնոջ խոսքին։ Երբ կինը նրան Օֆելյա Համբարձումյան է անվանել, Բելլան ասել է, որ ինքը Հովհաննես Բադալյանն է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: