Հասմիկ Խաչատրյանը գրել է․ «Չորրորդ տարին լրացավ էն օրվանից, որ ինչ֊որ անուղեղ չպահեց ճանապարհային երթևեկության կանոններն ու ես կորցրեցի կյանքիս ամենակարևոր ու թանկ մարդուն` մամայիս։
Ես էդ օրն առավոտյան չէի էլ կասկածում, որ պետքա մինչ երեկոյան 18։00 զանգել մամային ու ասել, որ աշխարհի չափ սիրում եմ իրան, ներողություն խնդրել արածս ու ասածս լիքը ախմախությունների համար, լսել ոնցա նեղվում ինչ որ բանից, լսել ոնցա ոգևորվում ամեն սիրուն մանրուքից, հասցնել հետը գնալ ծով, վերանորոգել տունը։
Չգիտեի, որ երեկոյան ինքն արդեն չի լինելու, ու իմ արած ու չարածները լրիվ մեկ են լինելու, աշխարհը փոխվելուա` դատարկվելուա կիսով չափ, բայց ես սկսելու եմ մյուս կեսն ավելի շատ սիրել ու գնահատել։
Մենք էնքան ինքնավստահ ու եսասեր ենք, մինչ էն պահը, որ կորցնում ենք ամենաթանկին ու ամենակարևորին, իրա ֆիզիկական անգոյությունը մեզ ուշքիա բերում, ստիպում սեփական եսից բացի այլ բաներ նկատել շուրջն ու արժևորել ամեն ապրած օրը»։