Արաքսյա Մելիքյանը նախօրեին նշել է իր ծննդյան հերթական տարեդարձը՝ ստանալով բազմաթիվ շնորհավորական մաղթանքներ, սիրո խոստովանություններ։ Իր տարեդարձի առիթով Արաքսյան գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով ծնողներին՝ իրենց այդպիսի ստեղծելու համար։
Արաքսյայի կերպարը սիրելի է նաև նրա ընկերների համար։ Նրան այդ մասին գրել են շատերը։ Իրեն ուղղված գեղեցիկ խոսքերի համար Արաքսյան հատուկ հրապարակմամբ է հանդես եկել։ Նա գրել է հետևյալը․
«Գիտեմ, որ ընդունված կարգ է ծննդյան շնորհավորանքներից հետո շնորհակալական տեքստով ամփոփել օրը, բայց և այնուամենայնիվ։ Ինձնից պահանջվեց 24 ժամ և ավելի, որպեսզի կարդամ, հուզվեմ, ծիծաղեմ, շոյվեմ և ի վերջո խեղդվեմ էմոցիոների օվկիանոսում Ձեր շնորհիվ:
Ձեր ՍԵՐԸ, ուշադրությունը,բարեկամությունն ու անկեղծ հրճվանքը ամրապնդում են հայտնի ժողովրդական խոսքը. «Ինչ ցանես, այն էլ կհնձես», ահա և արդյունքը-անշահախնդիր ու փոխադարձ Սեր։ Շնորհակալություն»,- իր գրառումը եզրափակել է պայծառ ու ինքնատիպ Արաքսյան։։