Սիրված երգիչներից մեկը՝ Ծառուկյան Միհրանը, սիրահարների համաշխարհային տոնին ընդառաջ նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը, ինչպես հասկանալի է, սիրո թեմայով է և գրվել է սիրող սրտերի ապրումներն ու զգացմունքներն արտահայտելու համար։
Միհրանի նոր ստեղծագործության հեղինակը նրա ընկերն է՝ Գևորգ Ալթունյանը։ Երգը վերնագրված է «Սիրահարված»։ Ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Արթուր Ղազարյանը։ Ստեղծագործությունն ունի հետաքրքիր երաժշտական լուծումներ։
Գիթառը հնչեցնում է Վարդան Եղոյանը։ Վազգեն Ծատինյանն է մատուցվող ռումանտիկ տեսահոլովակի հեղինակը։ Արտիստների դիմահարդարումն իրականացվել է Ագա Քանքանյանի ստուդիայի մեյքափ արտիստների կողմից։
Երգն ու տեսահոլովակն արդեն հասցրել է դիտվել գրեթե 190 հազար անգամ։ Արձագանքները հիմնականում դրական են ու հիացական։ Միհրանի հավատարիմ երկրպագուները շարունակում են սատարել իրենց սիրելի արտիստին։
Միհրանի ներկայացրած նորությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր տպավորությունների ու կարծիքի մասին պատմող մեկնաբանությունը։