Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժյան ցնցումները, որ դեռ շարունակվում են՝ նորանոր ավերածությունների պատճառ դառնալով, մարդկային ողբերություններ են առաջ բերում։ Արդեն իսկ հասանելի են կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ հետևանքներ ունեն երկրաշարժյան ցնցումները։
Սիրիայի Հալեպ քաղաքից մի տեսանյութ է հանրայնացվել, որտեղ երևում է, թե ինչպես երկրաշարժի փլատակների մոտ աշխատող փրկարարների խումբը դուրս է բերում նորածին բալիկի, որին մայրը նոր էր լույս աշխարհ բերել։
Բալիկին անմիջապես հիվանդանոց են փոխադրել, իսկ մայրը, ցավոք սրտի, մահացել է։ Երեխայի ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, միայն հայտնի է, որ նա լույս աշխարհ է եկել փլատակների ներքո և գտնվում է բժշկական հսկողության ներքո։
Այս հուզիչ ու բացառիկ իրողությունը ներկայացնող կարճատև տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ, որը հայկական սոցհարթակում տարածվել է Հայոց մայրեր էջի կողմից։