Անահիտ Մութաֆյանը Արմեն Էլբակյանի տարեդարձի առիթով իր հարթակում տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը՝ գրելով հետևյալ հոզիչ խոսքերը․ «Երբեք չեմ կարողացել ճիշտ արտահայտել այն ներքին զգացածս բեմադրիչներին, որոնց հետ ճանապարհ եմ անցնում, որոնք կյանքի որևէ փուլում դառնում են ուսուցիչ։
Միշտ կարծել եմ, որ դա թատրոնական շողոքերթություն է դեր ստանալու համար։ Արմեն Էդգարիչ, իմ կյանքի այս փուլի ուսուցիչ, իմ ավագ ընկեր, որից շատ բաներ եմ սովորել թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ, սովորել եմ լինել ուժեղ ու կյանքի հետ կռիվ տալ։
Դուք ինձ համար միշտ պայքարող տեսակ եք, դուք ինձ համար հրաշալի ռեժիսոր եք և ամենակարևորը լավ հայ։ Շնորհավոր ծնունդդ, Արմեն Էդգարիչ ջան, ուզում եմ, որ ևս 40 տարի լինեք իմ ու եկող սերունդների ուսուցիչը։
Ուզում եմ հայ թատրոնում շարունակվի Էլբակյանական ձեռագիրն ու ոգին այն ձեռագիրը, որի ենթատեքստերը կռիվ տվող հային ուժ ու կորով տան։ Առողջ եղեք մնացյալը ունեք»