Աշոտ Տեր-Մինասյանը գրել է․ «Աշխարհի որ ծայրում էլ բնության աղետ լինի, այն էլ մարդկային բազում կյանքեր խլող, չի կարող կարեկցանքի, եթե հնարավորություն կա, նաև աղետյալներին օգնելու ցանկություն առաջացնել բանական մարդկանց և ժողովուրդների մոտ։
Այո՛, աղետը պատուհասել է թշնամի երկրի մարդկանց, բայց ՄԱՐԴԿԱՆՑ, որոնք ոչ թե զոհվել են մեր դեմ պատերազմելիս, այլ բնության արհավիրքից՝ երեխաներ, կանայք, ծերեր։
Ռազմի դաշտում ոսոխի հանդեպ ատելությունը, մեր դեպքում նաև արդար վրեժի զգացումը ամենաբնական հոգեվիճակն է, բայց խաղաղ բնակավայրում հազարավոր մարդկանց փլատակների տակ մնալը անկախ ամեն ինչից՝ ցավալի է։
Այո՛, այդ ոսոխը այս էլ որերորդ անգամ արյունով է ներկել մեր հողը և մեր հոգին․ ես կրավորական «խաղաղության» ջատագով չեմ, Եռաբլուրն ու Արցախի հանդեպ գործած ու գործվող ոճիրները պե՛տք է մի օր համարժեք պատասխան ստանան, ինչպես Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, բայց չեմ կարող ուրախանալ մարդկանց պատուհասած աղետից և չցավակցել»։