Վահե Աղաջանյանը հայ-թուրքական սահմանի մասին գրել է հետևյալը․ «Հայաստան — Թուրքիա սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից` որպես Հայաստանի դեմ պատժամիջոց։
Եթե սահմանի բացվելը ինչ-որ կերպ վնասելու է Հայաստանին, ապա ինչո՞ւ է Թուրքիան այն փակ պահել այսքան տարի և հիմա էլ ամեն կերպ փորձում փակ պահել։ Պատասխանը շատ պարզ է։
Հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո Հայաստանը Թուրքիայի տարածքով ուղիղ կապ կհաստատի արևմտյան երկրների հետ, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը մի քանի անգամ կբազմապատկի։ Այս համատեքստում առավել կարևոր է երկաթուղային հաղորդակցությունը։
Հայաստանը չպետք է օգտագործվի երրորդ երկրների կողմից որպես Թուրքիայի դեմ գործիք, իսկ վերջում, ինչպես պատմությունն է ցույց տվել, դառնա սակարկման առարկա։ Թուրքիայի հետ ուղիղ երկխոսությունը և Հայաստան — Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացվելը բխում է Հայաստանի պետական շահերից»,- իր գրառումը եզրափակել է Վահե Աղաջանյանը։