Հարություն Մնացականյանը գրել է․ «Եթե մենք ունենայինք իրոք մտահոգ իշխանություն և այսքան փորձանքներից իրոք կոնկրետ դեպի լավը դառնալու ձգտող ժողովուրդ, այս երկրաշարժից հետո ամբողջ երկրում, հատկապես քաղաքամայր Երևանում մի թեմա պիտի արծարծվեր։
Ժողովուրդը կոնկրետ պիտի ինքնապահպանման բնազդից ելնելով դուրս գար քաղաքապետարանին ստիպեր, քաղաքապետարանն էլ կյանքում գոնե մի անգամ պոպուլիզմը դներ մի կողմ ու արագ, անհետաձգելի գործողություններ սկսեր մայրաքաղաքի, ավելի ճիշտ բոլոր քաղաքների բազմաբնակարան շենքերի վրա սարքված բոլոր առաջ տված պատշգամբների, տանիքների վրա սեյսմակայունությունը վտանգող բոլոր ապօրինի նաև օրինական շինությունների քանդման ուղղությամբ։
Բայց դե սա ավտոբուս չի էլի բերես, նստես ղեկին խլայիցա լինես, էստեղ կոնկրետ անվտանգային խնդիր ա, չափազանց կարևոր։ Բայց այսօր ֆեյսբուքում քննարկամն թեման ուրիշ էր, քննարկողները բաժանվել են Թուրքիայում երկրաշարժի վրա ուրախացողների ու նրանց հանդիմանողների բանակի ու պրծ։
Արա նույնիսկ էդ ատելությունն ա արհեստական, գռեհիկ, քանի որ էդպես ատող էիք, ռեալ շանս ունեիք իրագործելու, 2020֊ի սեպտեմբերի 27֊ից գայիք ծառայելու»։