«Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ մասշտաբի աղետ է տեղի ունեցել։ Էրդողանի բանը բուրդ է»․ ուշագրավ մանրամասներ

Տարատեսակ վերլուծություններով աչքի ընկնող բժիշկներից մեկը՝ Հայկ Մանասյանը, անդրադառնալով նախօրեին թուրքական տարածաշրջանը ցնցած երկրաշարժին ու դրա հետևանքներին, իր հարթակում գրել է հետևյալը․

«Երկրաշարժի էպիկենտրոնը Մարաշն է, իրենց լեզվով Ղահրամանմարաշ։ Բնակչությունը 350 հազարի կարգի, երկրաշարժի ուժգնությունը 7,8 մագնիտուդ, այսինք ավելի ուժեղ, քան Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում է եղել։

Էպիկենտրոնին խիստ մոտ է ամենամեծ ավերվածություններով բնակավայրը, Այնթափը, իրենց լեզվով Գազանթափ, բնակչությունը 1,5-2 միլիոն։ Որոշ աղբյուրներում հենց այստեղ է նշվում էպիկենտրոնը։

Մի խոսքով, Սպիտակի երկրաշարժից ավելի ուժգին երկրաշարժ, կրկնակի ցնցումներով, գիշերվա ժամը 4-ին, ամբողջական շենքեր հավասարվել են հողին։ Էրդողանը ասում է, թե զոհվել է 2000 մարդ։

Դա անում է մոտ 20 շենք, ամենահամեստ հաշվարկներով, այնինչ ավերվել են թաղամասեր։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ մասշտաբի աղետ է տեղի ունեցել։ Էրդողանի բանը բուրդ է»,- իր հրապարակումը եզրափակել է հանրահայտ բժիշկ Մանասյան Հայկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: