«Առաջիններին, մեկ առ մեկ, ճանաչում ենք դեմքով, գիտենք նրանց նկրտումների ու անթաքույց երազանքների մասին և…» Ալեքսանդր Սայադյանի գրառումը

Լրագրող Ալեքսանդր Սայադյանը, անդրադառնալով հայրենասիրության թեմային և դրա ընկալմանը, իր հարթակում գրել է հետևյալը․ «Ռեվանշիստ-տեռnրիստներից ավելի եղկելի ու վտանգավոր են միայն պոռոտախոս ու մեծաբերան կեղծ «հայրենասերները»։

Առաջիններին, մեկ առ մեկ, ճանաչում ենք դեմքով, գիտենք նրանց նկրտումների ու անթաքույց երազանքների մասին և անհրաժեշտ պահին /իմ կարծիքով` այդ պահը վաղուց հասունացել է/ կարելի է փակել ճաղերի հետևում, որպեսզի արևը նրանց քառակուսի երևա։

Դրանք ռոբասերժադաշնակներն` իրենց «հայաuՊան» դաշինքով։ Իսկ երկրորդները, որ առաջինների խամաճիկներն են, գործում են մարաղ մտած շակալների պես` սպասում են իրենց ժամին, որպեսզի բոլուկով hարձակվեն թիկունքից ու բզկտեն մեզ, իրենց թուլափայը ստանալու ակնկալիքով։

Այնպես որ, ինչպես երկրորդ համաշխարհայինից առաջ էր մարդկանց կոչ արել չեխ Յուլիուս Ֆուչիկը` մարդի՛կ, զգոն եղեք»,- իր գրառումը եզրափակել է Ալեքսանդր Սայադյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: