Հայաստանյան հեղինակավոր երաժշտական հաստատություններից մեկը՝ Ռոմանոս Մելիքյան անվան երաժշտական ուսումնարանը, անսպասելի անակնկալ է մատուցել տաղանդաշատ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին, որը հրավիրվել է ուսումնարան։
Այլ հյուրերի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Ռ․ Ամիրխանյանը հյուրընկալվել է ուսումնարան, որտեղ անձամբ իր ձեռքով բացել է իրեն նվիրված գրառմամբ լսարանի դուռը։ Ուղեկիցների մեջ է եղել նաև Ժաննա Անդրեասյանը։
Պահն այնքան հուզիչ է եղել, որ իսկզբանե կատակներ և հումորային պատասխաններ տվող կոմպոզիտորը հանկարծ իրեն վատ է զգացել, ցնցվել է տարօրինակ զգացողությունից, սակայն շուտով վերագտել է իրեն ու հյուրերի ուղեկցությամբ ներս գնացել։
Նա այդ դրվագը ներկայացնող տեսանյութը տեղադրել է իր հարթակում, իսկ տեսանյութին կից գրել է հետևյալը․ «Անսպասելի հուզմունք․․․ Ռոմանոս Մելիքյան անվան երաժշտական ուսումնարան՝ իմ ALMA MATER, 13. 02. 23»։ Ռ․ Ամիրխանյանի տեսադրած այս տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված կարճ նյութի մեջ։