Ալեն Մարգարյանն այն բացառիկ երիտասարդներից էր, որը զարգացման բազմաշերտ մակարդակ ու կարողություններ ուներ։ Նա իր դպրոցական տարիներին և ուսանողության շրջանում կարողացել է աչքի ընկնել նշանակալի նախաձեռնություններով, որոնք, ցավոք սրտի կիսատ են մնացել։
Ալենը դեպ դպրոցից բազմազան հետաքրքրություններ ուներ, որոնք բավարարում էր համապատասխան խմբակների հաճախելով։ Ժամանակին պարի մրցույթում նշանակալի ձեռքբերում է ունեցել։
Ալենը դեռ տասնվեց տարեկան էր, որ ընդգրկվել է «Ռոլան» կոչվող մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ցուցադրության ժյուրիի կազմում, եղել է ավելի քան չորս փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր։
Ալենը նաև Tumo News ստարթափի համահիմնադիրներից մեկն է։ Նա ժամանակին գրել է հեքիաթներ, որոնք ներկայացված են, որ բեմադրվել Տիկնիկային թատրոնում։
Լուսավոր երիտասարդի կարճատև կյանքի ընթացքում արձանագրած մեծ հաջողությունների մասին երկար կարելի է խոսել ու պատմել։
Միայն ենթադրել կարելի է, թե նա ինչ լուրջ նորամուծություններ և նշանակալի փոփոխություններ կարող էր բերել երկար ապրելու պարագայում։