Օրերս Արտյոմ Կարապետյանի հետ դեպք է եղել, որի մասին նա նախ համառոտ, ապա նաև ընդարձակ ներկայացրել է դեպքը։ Արտյոմը պատմում է, որ դեպքը նա նրան ծիծաղեցրել է, ապա շատ բարկացրել։
Արտյոմը խոստովանում է, որ պարեկային ծառայության մեկնարկի մասին տեղեկանալուց հետո նա շատ է ուրախացել, քանի որ մտածել է, որ ճանապարհային ոստիկանության վիճակը կբարվոքվի։
Արտյոմը պատմում է, որ հատուկ լուսարձակներ է տեղադրել իր մեքենայի վրա, որ մառախուղի ժամանակ դիմացից եկող մեքենան իր մեքենան նկատի։ Նա այդպիսով օգնել է նաև այլ վարարոդների։
Երբ վերջերս պարեկները նկատել են այդ լուսարձակները, նրան հայտնել են, որ դրանք անթույլատրելի են։ Արտյոմին տուգանել են, ապա առաջարկել, որ հեռացնի դրանք մեքենայից։ Ի վերջո լուսարձակները հանվել են, կնիքվել ու առգրավվել։
Դերասանին հուզում է նաև, որ պետությունը լուրջ գումարներ է ծախսում փոքր հարցեր լուծելու համար։ Արտյոմի պատմության մանրամասները կարող եք դիտել կցված նյութի մեջ։