Իրանում կապն ընդհատվել էր․․․ Կամերային թատրոնի դերասանները վերադառնալուց հետո կիսվել են տեղի ունեցածով

Օրերս Կամերային թատրոնի ներկայացուցիչ մի քանի արտիստ մեկնել էր հարևան Իրան, որտեղ պետք է մասնակցեին Շեքսպիրի հանրահայտ ներկայացմանը։ Նրանք տեղում մի քանի օր են մնացել։ Երբ հայտնի դարձավ, որ Իրանում տեղի են ունենում վտանգավոր իրադարձություններ, հայտնի դարձավ նաև, որ մեր արտիստներն ունեցել են կապի խնդիր։

Պարզվում է, Երևանում գտնվող դերասանների հարազատները մի քանի ժամ չեն կարողացել նրանց հետ կապ հաստատել։ Հետո, երբ կապը վերականգնվել է, հայտնի է դարձել, որ արտիստները բռնել են Հայաստան գալու ճանապարհը։

Նախօրեին արտիստներն արդեն Հայաստանում են հայտնվել։ Հենց դրանից հետո էլ նրանք կիսվել են այն խելահեղ տեսանյութերով, որոնք նկարահանել են Իրանում եղած ժամանակահատվածում։

Ինչպես պարզվում է արտիստների տեղադրած կադրերից, նրանք տեղում երգ ու պարի ուրախ երեկոներ են ունեցել, ազգային պարեր են պարել։ Այս տեսանյութերից որոշ կադրեր և այլ մանրամասներ կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: