Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը քիչ առաջվա գրանցված երկրաշարժն առաջինը զգացողներից ու այդ մասին իր հարթակում բարձրաձայնողներից է։ Դերասանուհուն հատկապես բարկացրել ու վրդովեցրել է այն փաստը, որ երկրաշարժից հետո սոցհարթակներում հաճախակի են դարձել հումորային մեկնաբանություններն ու գրառումները։
Անդրադառնալով այս հրապարակումներին Արաքսյա Մելիքյանը գրել է հետևյալը․ «Ես «պանիկա» տարածողների դասից չեմ, բայց երկրաշարժի թեմայով ֆբ-ի լիսթում «բոցեր» անողների ուղեղի պարունակության մասին լուրջ մտահոգվելու առիթ կա։
Երբ մի պահ մտածեք, որ դա շատերի համար հին սթրես է, իսկ, հենց ասենք սկսած իմ երեխաներից, սարսափի ահռելի չափաբաժին (չնայած իմ թվացյալ սառնասրտությանը), էդ ձեր փայլուն հումորները կզսպեք ու ավելի զգոն կլինեք ցանկացած արհավիրքի կամ փորձանքի ժամանակ»։
Նշենք, որ երկրաշարժի ուժգնությունը երևանյան տարածքում հասել է չորս բալի, իսկ Սյունիքում հասել է հինգ բալի։ Կոտայքի ու Արմավիրի մարզերում ցնուցում ավելի մեղմ է եղել՝ հասնելով երկուսից երեք բալի։