Երեկ գիշերային ժամերը մեր տարածաշրջանում բավականին անհանգիստ էր, քանի որ երկրաշարժային ցնցումներ ու հետցնցումներ էին զգացվել։ Դրանց գրանցումից հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ էպիկենտրոնը Իրանի տարածաշրջանում է եղել։
Դատելով մեր երկրում գրանցված ցնցումների ուժգնությունից, որոնք մասնավորապես Սյունիքում նույնիսկ հինգ բալի էին հասել, ենթադրել էր, որ էպիկենտրոնում ցնցումը շատ ավելի ուժգին է եղել ու վստահաբար լուրջ ավերածությունների առիթ է դարձել։
Ենթադրությունները անհիմն չէին։ Արդեն իսկ հրապարակվել են կադրեր Իրանի այն տարածաշրջանից, որտեղ ամենից ուժգինն է գրանցվել երկրաշարժի ցնցումը՝ հասնելով ութ բալի։ Հայտնի է, որ 816 հոգի տուժել են այդ ցնցումների պատճառով։
447 քաղաքացի վիրավորում է ստացել և օգնության կարիք ունի։ Տուժել են երկու քաղաքներ ու մոտ յոթանասունի հասնող գյուղեր, որտեղ վնասվել են տների հիսուն տոկոսը։ Իրանական հեռուստաալիքները հայտնում են երեք մահացած մարդու մասին։