Ցավալի դեպք է տեղի ունեցել։ Ամերիկայում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը մահացել է։ Նա հենց մեքենայի ղեկին է մահացել, որի պատճառով մեքենան hարվածել է մոտակայքում կանգնած Կիային։ Հայտնի է, որ նրա սիրտը վիրահատած է եղել, իսկ որոշ ժամանակ առաջ մի կերպ է խուսափել մահից։
Արմեն Խարազյանի ցավալի մահվան առիթով Սոսի Թաթիկյանը գրել է․ «Նախկին ավագ դասընկեր և գործընկեր Արմենը իմ ճանաչած ամենավառ անհատականություններից ու ամենաանկախ մտածողներից էր։
Ամեն հարցում չէ, որ համաձայնվում էինք, դեկտեմբերի 30-ին կայացած մեր վերջին խոսակցության ընթացքում բանավիճել ենք, մեր ծանոթության շուրջ երեսուն տարվա ընթացքում բազմիցս թե համաձայնվել ենք և թե բանավիճել։
Ինչքան մտածող էր, այնքան էլ էմոցիոնալ էր։ Այնքան ծանր էր տանում Հայաստանի ու Արցախի խնդիրները, որ հավանաբար սիրտը երկրորդ անգամ չի դիմացել, այս անգամ՝ ղեկի վրա։ Սա մեծ կորուստ է մեր ռազմավարական մտածողության համար»։