21-ամյա հարսը hրկիզել է սկեսրայրի տան խոտի դեզն ու հավանոցը․ մանրամասներ

Նախօրեին արտասովոր ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել հայաստանյան սահմանամերձ համայնքներից մեկում՝ Արծվաբերդում, որը գտնվում է Տավուշի մարզում։ Համանքի բնակիչներից մեկի տանը կից գտնվող խոտի դեզը այրվել է։

Այդ մասին տեղեկությունը հասել է ոստիկանություն, իսկ արդյունքում պարզվել է, որ դեպքի հեղինակը տան հարսն է եղել։ Հարսը քսանմեկ տարեկան է։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ։ Հարսը որոշել է hրկիզել սկեսրայրին պատկանող խոտի դեզը։

Հայտնի է նաև, որ հարսի սկեսրայրը վաթսուներեք տարեկան է։ Երբ ոստիկանությունը սկսել է զբաղվել գործով, պարզել է նաև, որ բացի այն, որ հարսը հունվարի քսանչորսին գիշերվա ժամը տասի մոտակայքում hրկիզել է դեզը, այլ նաև հաջորդ օրը մոտավորապես դարձյալ նույն ժամին փորձել է hրկիզել հավանոցը։

Տան հավանոցը հենց տանը կից է գտնվում։ Հարսն օգտագործել է դյուրավառ նյութ։ Քննությունը շարունակական փուլում է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: