Ցավալի․ կյանքից հեռացել է տաղանդավոր հայ կոմպոզիտորը

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է տաղանդավոր հայ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին տեղեկություն է տեղադրվել նրա սոցհարթակում այսպիսի բովանդակությամբ․

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը»։ Աշոտ Զոհրաբյանի մասին բանաստեղծ Կարեն Անտաշյանը գրում է․

«Կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի հետ բոլոր հանդիպումներից ու զրույցներից նա տպավորվել է որպես պարկեշտ ու նրբանկատ մարդ, որ ամեն ինչի մասին ճշգրիտ դիտողականություն ու գիտելիք ունենալու հետ համատեղում էր մի տեսակ մեղմ պարկեշտություն, որն այնքան բացառիկ ու վերացող որակ է ուշադրության կատաղի որսի մեր ժամանակներում:

Լույսերի մեջ մնաս սիրելի մաեստրո, միշտ կհիշեմ քո այդ ճգնակյաց խոնարհությունը»։ Երաժիշտը հեղինակել է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ։

Տաղանդավոր կոմպոզիտորի հեղինակած երաժշտությունը հնչել է մի շարք զարգացած երկրների հեղինակավոր բեմերում։ Պրոֆեսորը տարիներ շարունակ դասավանդել է Կոնսերվատորիայում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: