«Նախորդ շաբաթվանից աhաբեկված տարբեր ծնողներ են ինձ գրում, թե Երևանյան դպրոցներից մեկում 8-րդ դասարանի երեխան uեռական բռնnւթյան է ենթարկել 3-րդ դասարանի երեխայի․․․»

Լրագրող Նարինե Ղալեչյանը գրել է․ «Նախորդ շաբաթվանից աhաբեկված տարբեր ծնողներ են ինձ գրում, թե Երևանյան դպրոցներից մեկում 8-րդ դասարանի երեխան uեռական բռնnւթյան է ենթարկել 3-րդ դասարանի երեխայի (տղա, թե աղջիկ՝ ինֆոն փոփոխվում է միշտ):

Ինձ գրողները հրաժարվում են խոսել, անգամ անոնիմ, բայց մարդկայնորեն աhաբեկված են, անհանգիստ: Տարբեր խողովակներով այս լուրը ստանում եմ արդեն քանի օր: Մտահոգիչ է սակայն այն, որ ըստ ծնողների՝ այդ 3-րդ դասարանցու ընտանիքը լուռ է: Իրենք էլ մտավախություն ունեն, թե ծածկադփոց է արվում՝ դեպքը թաքցվում, եթե տուժող կողմը չի խոսում, իրենք էլ հստակ փաստեր չունեն, ինչու՞ հրապարակավ խոսեն:

Ոստիկանության իմ աղբյուրերով՝ հարցաքննություններով պարզել են, որ 8-րդ դասարանի տղան «գլուխ է գովել» uեռական բռնnւթյուն տեղի չի ունեցել, երեխայի երևակայական մտքեր են տարածվել: Հիմա, հարգելի ծնողներ ջան, ես պատրաստ եմ լուսաբանել, բայց, եթե համատարած բոլորդ լռում եք, բայց առանձին գրում, որ աhաբեկված եք, որ ձեր դպրոցում էսպիսի բան է տեղի ունեցել, բայց դուք չեք ուզում բառ անգամ ասել` ո՞նց ձեզ օգնենք:

Չէի գրի սա, եթե չստանայի այլ նամակներ ևս, թե մի քանի դպրոցներում հրատապ ժողովներ է արվել ու ծնողներին հորդորել զգույշ լինել: Ի դեպ տարբեր դպրոցների այդ ծնողներն էլ չեն խոսում, նամակով գրում են ու խնդրում չհրապաակել, իրենց անձը:

Հիմա հարց՝ կամ իրոք եղել է ու ծածկադփոց է արվում, կամ չի եղել, կամ էլ տնօրեններն են uպառնում ծնողներին չխոսել, կամ , եթե եղել է ապա երկու կողմը համաձայնեցված լռում է, կամ էլ չեմ հասկանում, թե սա ինչ հանելուկ է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: