Ահա թե ով է մարմնավորելու Ազնավուրին՝ «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում, որի պրեմիերան պլանավորված է 2024թ.-ին․ ուշագրավ մանրամասներ

Կամո Թովմասյանը գրել է․ «Նոր կարդացի, որ ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը (ծնունդով Ալժիրից) կմարմնավորի Շառլ Ազնավուրին՝ «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում, որի պրեմիերան պլանավորված է 2024թ.-ին:

Պրոդյուսերների թվում է Ժան Ռաշիդը, ով ամուսնացած է երգչի դստեր՝ Կատյա Ազնավուրի հետ։ Ֆիլմը պատմելու է 1950-ականներից Ազնավուրի անցած ուղու և բազմաթիվ արտիստների հետ նրա բարեկամության, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի հետ մեծ սիրո մասին:

Ըստ Ժան-Ռաշիի՝ Ազնավուրն իրեն օրհնել է կենսագրական ֆիլմը նկարահանելու նախքան իր մահը: Հետաքրքիր կլինի դիտել ֆիլմը, հաջորդ տարի պատրաստվեք մեծ պրեմիերայի: Ռահիմին ծանոթ չեմ, ուստի չեմ կարող ոչինչ ասել, նոր եմ ծանոթանում։

Ինձ ավելի հետաքրքրեց, թե Ազնավուրի սերը Հայաստանի հանդեպ ինչպես կներկայացվի ֆիլմում, գուցե որոշ դրվագներ հենց այստեղ են նկարահանվելու»,- իր գրառումը եզրափակել է Կամո Թովմասյանը՝ տեղադրելով լուսանկարներ ինչպես Ազնավուրից, այնպես նաև Թահար Ռահիմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: