Հանրահայտ ամուսիններ Նելլի Խերանյանի և Տիգրան Ներսիսյանի ընտանիքն ամենից օրինակելի ու գեղեցիկ ընտանիքներից է, որտեղ մեծացել են երկու չքնաղ աղջիկներ, որոնք ժառանգել են իրենց ծնողների ստեղծագործ մտածողությունն ու գեղագիտական ընկալումը։
Ամուսինները միասին են արսեն երեսունհինգ տարի։ Նելլին հիշում է, որ իրենց ավանդական հարսանիքի ժամանակ նրա կոշիկի կրունկը կոտրվել է, երբ ցանկացել է ապագա ամուսնու տան դռան շեմին դրված ափսեն կոտրել։ Նրան նոր կոշիկ է տվել սկեսուրը։
Ամուսիններն իրենց համատեղ կյանքի ընթացքում դժվարին տարիներ են հաղթահարել, սակայն երկուստեք սերն ու հոգատարությունը հաճելի ու ակնթարթային է դարձրել համատեղ կյանքը։
Նելլին հաճախ է ժպիտով նշում, որ իրենց դուստրերից ավագը՝ Անին, ծնողներին ամենից շատը քննադատող, միևնույն ժամանակ նրանց հաջողություններով ուրախացող մարդն է իրենց կյանքում։
Անին հաճախ է սիրով հանրայնացնում ծնողների համատեղ լուսանկարները, նրանց մասնակցությամբ կադրերը։