Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հերթական տարեդարձն է, որի առիթով նա բազմապիսի շնորհավորական խոսքեր է ստացել սոցհարթակում ու սոցհարթակից դուրս։

Աննա Հակոբյանը ծնունդով երևանցի է։ Նա ընտանիք է կազմել իր մասնագիտական ոլորտի ներկայացուցիչներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ունենալով չորս զավակ, որոնցից երկուսն անչափահաս են, երկուսը՝ չափահաս։

Աննա Հակոբյանն աչքի է ընկնում իր կամային բարձր որակներով, համարձակ ու նախաձեռնող բնավորությամբ։ Վարչապետի տինոջ կարգավիճակում նա իրականացրել ու իրականացնում է ակտիվ հասարակական գործունեություն։

Ակտիվիստ Դիանա Մարտիրոսյանն իր հարթակում տեղադրել է իր ու Աննա Հակոբյանի լուսանկարը՝ գրելով․ «Մեր առաջին Տիկին Աննա Հակոբյան ջան, սրտանց շնորհավորում եմ ձեր տարեդարձը, ուզում, որ մնաք էնպիսին, ինչպիսին որ կաք՝ բարի, համեստ և կանացի։

Դուք իսկական հայ կնոջ յուրահատուկ տեսակ եք․ ուզում եմ միշտ առողջ լինեք և ձեր գեղեցիկ ընտանիքից անպակաս։ Եվս մեկ անգամ Շնորհավորում եմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: