«Նազելի Բաղդասարյանի մորը Գյումրիում բոլորն են ճանաչում, նա որ ժամանակին սիրում էր հպարտանալ․․․»

Արմինե Մելքոնյանն իր հարթակում, անդրադառնալով նախկին ու ներկա պաշտոնավորների հարցին, գրել է հետևյալը․ «Նազելի Բաղդասարյանի մորը Գյումրիում բոլորն են ճանաչում, նա որ ժամանակին սիրում էր հպարտանալ իր ազգանունով՝ Մինասյան, և բոլորի մոտ գլուխ էր գովում, թե Միքայել Մինասյանի հորեղբոր աղջիկն է (կամ մորաքրոջ, լավ չեմ հիշում)։

Միքայել Մինասյանի եղբայրն էլ ի դեպ մեր երկրի Արդարադատության նախարարն է։ Գուրգեն Արսենյանը նախկինների ամենաօլիգարխներից մեկը այսօր պատգամավոր է։ Գևորգ Պապոյանը նախկին հանրապետական է, այսօր պատգամավոր։

Խաչատուր Սուքիասյանին անցանք։ Համայնքներում նոր վերընտրված քաղաքապետերը նախկինների կադրերն են։ Հիմա հարց։ Նախկիններից ո՞ւմ վերադարձից եք վախենում հարգելի նիկոլականներ, երբ նրանց մեծամասնությունը ներկա է։

Մի Քոչարյան մնաց, նա էլ էսօր կա վաղը չկա (հուսանք)։ Մտածեք մեկ֊մեկ, գիտեմ դժվար է, բայց գոնե մեկ֊մեկ»,- իր սուր գրառումը եզրափակել է Արմինե Մելքոնյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: