Հայտնի հաղորդավար Էռնա Էլիզբարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ հաղորդավարուհի, երթերային ինքնատիպ ներկայացուցիչ Էռնա Էլիզբարյանի տարեդարձն է։ Իր մասին խոսելիս Էռնան հաճախ է նշում, որ ինքն իսկզբանե բոլորովին էլ մտադրություն չի ունեցել հեռուստատեսություն աշխատելու։

Նա նախ զբաղվել է լողով, իսկ հետո ստացել է իրավաբանական կրթություն։ Ուսանողական տարիներին հեռուստատեսային հայտնի ու կարևոր ներկայացուցիչներից մեկը Էռնային առաջարկել է փորձնական եթերով հանդես գալ։

Փորձնական եթերն այնքան հաջողված է եղել, որ նրան միանգամից ընդունել են որպես հաղորդավար։ Հենց դա էլ ճակատագրական է եղել Էռնայի համար ու կանխորոշել է նրա կայնքի հետագա ընթացքը։

Հետահայաց վերլուծություններ անելիս Էռնան երբեմն ասում է, որ ափսոսում է անձնական կյանքին նախապատվություն չտալու, վաղ տարիքում չամուսնանալու ու չորս երեխաներ չունենալու համար։

Էռնան տարիների ընթացքում հետաքրքիր ու յուրօրինակ կերպով կարողացավ ամրանալ ու կայանալ որպես հեռուստատեսային դեմք։ Նա շրջապատված է ծնողների և ավագ եղբոր ընտանիքի անդամների սիրով ու հոգատարությամբ։

Рейтинг
( 3 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: